211652_close_icon
views-count54925 դիտում article-date 21:00 02-08-2016

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 52-ամյա տղամարդը կնոջ ծնունդը Արզնի ձորում նշելիս՝ ջրահեղձ է եղել. դին դուրս են բերել Աբովյանի փրկարարներն ու Սևանի ջրասուզակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ձորում ԽՍՀՄ տարիներից գործող «Լեչկամիսիայի» հարակից Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ ժամանել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Քանի որ ջրահեղծ եղած քաղաքացուն փրկարարները չեն կարողացել դուրս բերել, անհրաժեշտություն է եղել ջրասուզակի՝ դեպքի վայր է ժամանել Սևանի ջրասուզակը, ով կարճ ժամանակում կարողացել է դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին: Բյուրեղավանի ոստիկանները տեղում պարզել են, որ ջրահեղծձ եղած քաղաքացին Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանն էր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ընտանիքի անդամների հետ նշելիս է եղել կնոջ ծնունդը և լողանալու նպատակով ցատկ է կատարել դեպի գետը և չկարողանալով դուրս գալ՝ տեղի է ունեցել ողբերգությունը: Դեպքի մասին Բյուրեղավանի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանում քննիչ Մխիթար Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ ժամաել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության ջոկատի թիվ 19 խումբը՝ Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվ ժամանել է նաև Բյուեղավանի շտապօգնության հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր