5387 դիտում
23:33 09-05-2016
Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ուկրաինացի մարզիկի որակազրկման արդյունքում Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի
2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը հնարավորություն ունի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, ինչի հետևանքով մարզիկը որակազրկվել է:
Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարում Սաֆարյանը ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևին և զրկվեց ուղեգրից: Մրցաշարի մյուս կիսաեզրափակչում հանդիպել էին վրացի Զուրաբի Յակուբուշվիլին և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին, վերջինս հաղթել էր վրացի ըմբիշինին և մտել եզրափակիչ` ապահովելով Ռիո-2016-ի ուղեգիր: Քանի որ հաջորդ վարկանիշային մրցաշարում վրացի ըմբիշին հաջողվել էր ուղեգիր ձեռք բերել, Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում կքննարկի որակազրկված մարզիկի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանին տրամադրելու հարցը:
Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերն ավարտվել են:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Նմանատիպ նյութեր
10100 դիտում
22:20 27-10-2016
Բելառուս ծանրորդի որակազրկման արդյունքում Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
3944 դիտում
22:47 15-04-2016
Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
2409 դիտում
13:03 22-04-2016
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր. Ջուլֆալակյանը կպայքարի բրոնզի համար
Այս բաժնից
2797 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2320 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2617 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ