211652_close_icon
views-count82071 դիտում article-date 15:07 10-05-2016

«Դյավլ» մականունով ազատամարտիկի որդին, ով Թալիշում ծանր վիրավորվել էր զինվորի կյանքը փրկելիս, իր ծննդյան տարեդարձին ընդառաջ դուրս է եկել կոմայից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թալիշում զինծառայողի կյանքը փրկելիս երկրորդ ծանր վիրավորումը ստացած Վալերի Իվանի Մեհրաբյանը այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նշում է իր ծննդյան 28-ամյակը: Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր եւ վերակենդացման բաժանմունքում, սակայն ծննդյան օրվա ամենամեծ հրաշքը եղավ այն, որ նա ծննդյան օրվան ընդառաջ դուրս եկավ կոմայից: Ավելին, Վալերին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Կարելի է ասել՝ նա երկրորդ անգամ է ծնվել, եւ, բնականաբար, այդ գործում մեծ է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինության եւ բժիշկների դերը: Նրա քրոջ ամուսինը՝ Հայկ Բաբայանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Թալիշում: Վալերին առաջին գումարտակի շտաբի պետն է: Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին «ռացիայով» լսել է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել, մեքենայից փախչում է եւ գնում դիրքերը: Վիրավոր զինծառայողին փրկելիս երկրորդ ծանր վիրավորումն է ստացել: Երկար ժամանակ կոմայից դուրս չի եկել: Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակաերտի հոսպիտալ, հետո ուղղաթիռով դեպի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վալերին Ստեփանակերտից է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա եւ գիտակցության գալով՝ ցանկացել է ընտանիքին տեսնել: Ի դեպ, վերքկենդացման բաժանմունքում է եղել նաեւ այն վիրավոր զինծառայողը, ում կյանքը նա փրկել է: Վերջինս, գիտակցության գալով, պատմել է, որ Վալերին է իր կյանքը փրկել ու էլ ավելի է հուզվել, երբ իմացել է, որ Վալերին էլ է պայքարում կյանքի համար: Հիվանդաոցում նրանց հետ վիրավորված այլ զինծառայողներ էլ են այս պահին բուժում ստանում եւ պայքարում կյանքի համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Վալերիի Մեհրաբյանին եւ նրան ու բոլոր հերոս զինծառայողներին առողջություն մաղթում եւ որ այլեւս երբեք խաղաղությունը չխաթարվի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր