211652_close_icon
views-count5024 դիտում article-date 22:09 10-05-2016

Տեղի է ունեցել «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հանդիպում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ: Մինչ այս հանդիպումը օրենքի նախագիծը քննարկվել էր Դիլիջանում անցկացված աշխատանքային քննարկման ժամանակ: Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ ներկայացրած առաջարկություններին և բարձրացված հարցերին: Որոշվեց շարունակել քննարկումները մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին` խնդրին իրավական ճիշտ լուծում տալու նպատակով։ [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր