«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա, խաղը հետաձգվել է. տեսանյութ
«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա, որտեղ գտնվել են մարզիչներն ու խաղացողները: Հարձակումը տեղի է ունեցել այս թիմերի միջև Անգլիայի առաջնության խաղից առաջ:
Միջադեպի պատճառով հանդիպման սկիզբը հետաձգվել է: Հյուրերը ուշացել են մարզումից և մրցավար Մայք Դինին խնդրել են ժամանակ հատկացնել, այնքան, որքան ուշացել են մարզադաշտ գալիս: Մրցավարը համաձայնվել է և խաղը հետաձգվել է 45 րոպեով:
Ոստիկանությունը խուլիգանների դեմ արտասվաբեր գազ է կիրառել: Նշենք, որ այսօր կայանալիք հանդիպումը «Վեսթ Հեմի» պատմության մեջ վերջինը կլինի «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում: