211652_close_icon
views-count3299 դիտում article-date 11:20 11-05-2016

Հակառակորդը շարունակում է անկանոն կրակահերթեր արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր