21196 դիտում
12:28 11-05-2016
Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաները ժամանակ չունեն՝ զբաղվել բնակիչների անվտանգությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, կեսգիշերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշ Վաղարշյան փողոցի 20/1 շենքի բակի բնակիչները արթնացել են ուժեղ ձայնից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում էին. «Կեսգիշերին ուժեղ դմփոցից արթնացանք: Մտածեցինք՝ պայթյուն է: Դուրս վազեցինք, տեսանք, որ ամբողջովին չորացած հաստաբուն ծառը արմատից պոկվել է, տապալվել է: Երջանիկ պատահականություն էր, որ այդ պահին բակում մարդիկ չեն եղել: Բարեբախտաբար, առավոտյան կամ կեսօրին չի եղել, հակառակ դեպքում երեխաները միշտ էդ հատվածում խաղում են, իսկ այդ դեպքում հնարավոր էր՝ վատ հետևանքներ լիներ: Մի քանի ժամ է, ահազանգել ենք Արաբկիրի թաղապետարան, սակայն չեն բարեհաճում ժամանել, որպեսզի հեռացնեն տապալված առը, իսկ մյուս չոր ու վտանգավոր ծառն էլ կտրեն: Հիմա, եթե բնակիչը էդ չոր ծառը կտրի, թաղապետարանից կգան ու իրենց հոր գինը կդնեն ու կտուգանեն: Գոնե բարձրաձայնելուց հետո բարեհաճեն, հակառակ դեպքում, եթե էդ ծառն էլ ընկնի ու վնասի մարդկանց, ողջ պատասխանատվությունը կրելու է Արաբկիրի թաղապետարանը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)