3252 դիտում
18:23 11-05-2016
«Գրանադայի» դարպասապահը չի բացառում, որ «Ռեալը» նրանց պարգևավճար կառաջարկի «Բարսելոնային» չպարտվելու համար
«Գրանադայի» դարպասապահ Իվան Կելավան հայտնել է, որ դեմ չէ, եթե «Ռեալը» պարգևավճար առաջարկի Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնային» չպարտվելու դեպքում:
«Հաշվի առնելով, որ մենք պահպանել ենք մեր տեղը Պրիմերայում, դռ կարգին չենք մարզվել այս շաբաթ:
Իմ թիմակիցներն ասացին, որ դա սովորական երևույթ է` այլ թիմերի ֆուտբոլիստներին խրախուսելը: Այնպես որ, հնարավոր է, «Ռեալը» մեզ պարգևավճար խոստանա, որպեսզի մենք կանգնեցնենք «Բարսելոնային», ասել է Կելավան:
Նշենք սակայն, որ Իսպանիայում գործող կանոններով թիմերի նման խրախուսումը անօրինական է համարվում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Բարսելոնան» 1 միավորով առաջ է «Ռեալից»: «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Գրանադայի», իսկ «Ռեալը` «Դեպորտիվոյի հետ:
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
11:43 20-09-2015
«Գրանադայի» մարզիչ. «Ռեալը» մեր հանդեպ իրեն անտակտ պահեց. տեսանյութ
4658 դիտում
21:54 25-03-2019
«Ռեալը» Մբապեի համար կառաջարկի 280 մլն եվրո
2068 դիտում
16:28 03-06-2015
«Ռեալի» նախկին դարպասապահը Մեսիին և «Բարսելոնային» սադրիչներ է անվանել
Այս բաժնից
1492 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1777 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը