211652_close_icon
views-count39722 դիտում article-date 09:41 12-05-2016

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են հերթական կողոպտչին, ով 36-ամյա կնոջից հափշտակել էր 300 հազար դրամ արժողության ոսկյա վզնոցն ու կախազարդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Վահան Սիրականյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 10-ին, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Բելլա Ավդալյանը և հայտնել, որ ժամը 11:00-ի սահմաններում Բաղյան փողոցում գտնվող «Վան» գործարանի մոտ անհայտ անձը ակնհայտ իր պարանոցից պոկել և հափշտակել է ոսկյա շղթան ու կախազարդը (կուլոն): Ըստ տուժածի հայտարարության՝ իր պարանոցից հափշտակածն արժե 300 հազար դրամ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կարծում են, որ չի բացառվում՝ հերթական հայտնաբերված կողոպտիչը նմանատիպ արարքներ էլի կատարած լինի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի կարգադրությամբ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [b]Կասկածյալ կողոպտիչ, 24-ամյա Վահան Սիրականյան [/b] [img]/ups/images/0723436001463031695265961.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր