211652_close_icon
views-count35766 դիտում article-date 12:32 29-10-2017

Կողոպուտ Լոռու մարզում. 50–ամյա տանտիրուհին արթնանալով՝ տանը հայտնաբերել է կողոպտչին, ում փախուստից հետո պարզել է, որ նա հափշտակել է խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 05:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Անուշ Մատինյանը Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 04:30-ի սահմաններում ինքը արթնացել է և նկատել, որ մի երիտասարդ հյուրասենյակի պատուհանը հրել- բացելու միջոցով ներս է մտել տուն և ննջասենյակի պատուհանի մոտ թաքնվել է: Նկատելով իրեն՝ կասկածելի երիտասարդը ձեռքին եղած փայտով հարվածել է իրեն և դիմել փախուստի: Արդեն ուշքի գալով՝ նա նկատել է, որ ննջասենյակից բացակայում է 4 ոսկյա և մեկ արծաթյա զարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մատինյանը հայտնել է, որ ինքը կրել է մոտ 800 հազար դրամի նյութական վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր