56586 դիտում
18:26 12-05-2016
Նոր մանրամասներ` Գյումրի քաղաքում 18-ամյա ըմբշամարտիկի դանակահարությունից. կասկածյալը կա, պատգամավորի որդին մասնակցություն չի ունեցել միջադեպին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության, նույն վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ –հետախուզական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է` մայիսի 8-ին Գյումրի քաղաքում տեղի թիվ 3 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա ըմբշամարտիկ Վանիկ Արմենի Կակոսյանին դանակահարած անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Կակոսյանը Գյումրու ասվտրալական մանկական հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:
Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կարգադրությամբ ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի հատկանիշներով:
Շիրակի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ ոչ միայն ձեռնարկում են կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ, այլև նրա հարազատների հետ կատարում են բացատրական աշխատանքներ , որպեսզի նա ինքնակամ ներկայանա ոստիկանություն:
Տեղեկությունները, որ կռվին մասնակից է եղել Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Գրիգորյանի որդին` չի համապատասխանում իրականությանը, ինչը հերքվել է նաև նախաքննության և քննության ընթացքում ձեռք բերված գործողությոնների արդյունքում:
Պարզապես դանակահարված ըմբշամարտիկը պատգամավորի տղայի ընկերն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)