211652_close_icon
views-count105429 դիտում article-date 10:45 07-03-2017

Նոր մանրամասներ՝ «Մալականի» ձորում տեղի ունեցած 3 երիտասարդների դանակահարությունից. վիրավորներից 2-ը եղբայրներ են, ահազանգողը եղել է Պարույր Հայրիկյանը. կասկածյալը հայտնաբերվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ մարտի 6-ին, Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդնոց է տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին դեպքի մասին ահազանգել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով բնակվում է Դավիթաշեն Ձոր 1 թաղամասում և իր տան բակից նա տեսել է միջադեպը, և եթե Պ. Հայրիկյանը չահազանգեր ևԱրաբկիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, հնարավոր է՝ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. և Վ. Հայրապետյանները եղբայրներ են։ [color=#CC0000]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանը և հայտնել, որ ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված անձանց ինքնապաշտպանվելու նպատակով դանակի հարվածներ ինքն է հասցրել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։[/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/06/1060762/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել էին անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում էին համայնքային ոստիկանները, իսկ բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խումբը հիվանդանոցում էր: Դեպքի վայրում հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ: [b]3 հոգու դանակահարած կասկածյալ, 20-ամյա Հարություն Հակոբյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0813396001488884998840850.jpg[/img] [b]Հանցագործության գործիք դանակը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0314553001488885038568061.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր