211652_close_icon
views-count106805 դիտում article-date 12:07 29-08-2019

Դատարանն ազատ արձակեց նախկին պատգամավորի տղային, ով ոստիկանությունում հայհոյանքներով սպառնում էր ոստիկաններին. հիմնավորվել է, որ «օրենքող գողը» մասնակցություն չի ունեցել այդ լկտի միջադեպին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց և այնտեղից վերադառնալուց հետո մերժել է քննիչի միջնորդությունը և Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, ով օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Իսկ ոստիկանները նրան, ինչպես ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «ասֆալտին ֆռելու» փոխարեն (նրանցից ինչ-որ մեկը) տեսանկարահանել էր այդ պահերը և այն դարձել էր համացանցի հիթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե քննչական գործողություններով, թե փորձաքննությամբ պարզվել է, որ միջադեպի ժամանակ նշված վայրում գտնվող հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը մասնակցություն չի ունեցել միջադեպին. նա նույնիսկ փորձել է կարգի հրավիրել Ն. Մուրադյանին, սակայն վերջինս, իրեն զգալով «ձուկը ջրում», շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Դատարանի մոտ հավաքված քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղաթկցի հետ զրույցում, ովքեր չեն ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս ո՞ր թիվն ա դարձել, մտնես քաղմաս ու ամենավերջին խոսքերով սաղին անպատվես ու մնաս անպատի՞ժ։ Մեզ թվում էր՝ դատարանը կբավարարեր քննիչի միջնորդությունը ու նախկին պատգամավորի հաբռգած որդին գոնե 2 ամսով կալանքի կվերցվեր։ Սակայն պարզվեց, որ երբ դատարանների շենքերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով բողոքի ակցիաներ էին կատարում, այդ ժամանակ որպես «կինոյի աստղ»՝ կենտրոնում հայտնվեց Դավիթ Բալայանը, ով փորձում էր պատուհանից մտներ ներս, սակայն սայթաքեց ու վայր ընկավ, մտածում էինք, որ գոնե Դ. Բալայանը արդար որոշում կկայացնի, սակայն ստացվեց այն, ինչպես շատ դեպքերում լինում է վերջին ժամանակներում մեր դատական համակարգում. դատավորն ազատ արձակեց, ու հիմա արի ու հավատա մեր որոշ դատավորների կայացրած վճիռների արդարացիությանը»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/28/1133700/?fbclid=IwAR3Kv7uAEpCaTg43Ou-OtpVqxVAhxrHx_1wGzC9g2NW9o0GC-YUNu2TrLZw]հայտնել [/url]էինք, որ օրերս համացանցում տարածվում է ոստիկանության բաժանմունքում նկարահանված մի տեսանյութ՝ կից մակագրությամբ «Օրենքով գող Պզոն և իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին»։ Տեսանյութում հստակ երևում էր, որ Արմեն Ղազարյանը դրսևորում էր հավասարակշիռ և հանգիստ պահվածք, չէր հայհոյում, դեռ մի բան էլ փորձում էր հանգստացնել հայհոյող երիտասարդին։ Վերջինս Նվեր Մուրադյանն էր, ով ևս բերման ենթարկվածներից էր, և նա չէր հանդիսանում Պզոյի թիկնապահը, ինչպես տարածել էին կայքերը։ Հորդորել էինք լրատվական կայքերին տարածել ճշգրիտ ինֆորմացիա և զերծ մնալ մարդկանց անունները շահարկելով դիտում ապահովելուց։ Մարդուն արտաքնապես չճանաչելով նյութ գրել նրա մասին և այլ մարդու պահվածքը վերագրել տվյալ մարդուն, մեկին կարգել մյուսի թիկնապահ, կարծում եմ առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Տեսանյութին անդրադարձել էր նաև ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը և նշել, որ կադրերում երևում է, որ օրենքով գողը իրեն նորմալ է դրսևորում, իրենք աշխատանքներ են տանում տեսաձայնագրության արտահոսքի աղբյուրը գտնելու ուղղությամբ. «Այնպես որ, հարգելի՚լրագրողներ, փաստերը մի խեղաթյուրեք, մարդկանց մի լարեք իրար դեմ լայքեր և քոմմենթներ հավաքելու համար»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր