10834 դիտում
10:02 13-05-2016
Ցմահ ազատազրկվածի անունից 80000 դրամ են փոխանցել Արցախ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.«Երեկ պատահաբար մի գեղեցիկ քայլի մասին տեղեկացանք:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարոդական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80.000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։
Դատապարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։
Նրանք վստահ էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների կողքին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին կլրանա ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկի՝ ՀՀՇ ակտիվիստ Արմեն Տեր-Սահակյանի ազատությունից զրկվելու քսան տարին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
964 դիտում
11:37 12-03-2024
ՄԻՊ միջնորդությամբ ցմահ ազատազրկվածի բուժումը կազմակերպվել է իր նախընտրած ԲԿ-ում
Այս բաժնից
1258 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»