211652_close_icon
views-count4683 դիտում article-date 10:10 13-05-2016

Տեղեկանք կներկայացնե՞ք, թե ինչ փողով եք կառուցում ճոխ դղյակները, օֆշորում ինչքան փող ունեք. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեծ է ցանկությունը, որ վարչապետի հայտարարությունները լինեն կոնկրետ և արմատական քայլերի սկիզբ։ Իշխանությունը կարող Է շատ կարճ ժամանակահատվածամ ապացուցել, որ սա հերթական քամի տատանելը չի: Օրինակ, եթե կա քաղաքական որոշում, որ պայքարեն արհեստական մոնոպոլիաների դեմ, ապա հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում պետք է հայտնվեն գործարարներ, որոնք կսկսեն ներկրել կամ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք մինչ այդ ներկրում կամ արտադրում էին որոշ «ընտրյալ» գործարարներ։ Կամ եթե կա քաղաքական որոշում պետական կառավարման մարմինների վրա կատարվող ծախսերը կրճատելու մասին, ապա հենց վաղը պետք է որոշումներ ընդունվեն Հայաստանի գողտրիկ անկյուններում պետական կառույցների համար հարյուր միլիոնավոր դոլարների հասնող «էլիտար օբեկտների» կառուցման հետագա ֆինանսավորման վերաբերյալ և այսպես շարունակ։ Կամ եթե դրված է խնդիր կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա հենց վաղը պետական պաշտոնյաները պետք է մանրամասն տեղեկանք ներկայացնեն, թե ինչ փողերով են կառուցում իրենց ճոխ դղյակները, օֆշորում որքան փող ունեն և այլն։ Սպասենք մի քիչ, և ամեն ինչ պարզ կդառնա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր