3198 դիտում
21:08 16-04-2021
«Մի հատ նայեք Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում…ինչքան փեսա, աներձագ, հորքուրի տղա, մորքուրի տղա ունեք՝ բերել եք, մանդատ տվել». Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 -ի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները երկրի բնակչությունը 10%-ով կրճատել են, բանակը, տնտեսությունը, դիվանագիտությունը կործանել են, եկել՝ ասում են՝ նախկիններն են մեղավոր. «Որ նրանք մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք այստեղ, մեղավոր են, դրա համար եք դուք նախարար ու պատգամավոր:
Սաղ գիտեն, որ նրանք մեղավոր են, բա դո՞ւք: Մեր կյանքի 10 տոկոսը դուք եք կառավարում՝ 30 տարվա մեջ 3 տարին»: Մարուքյանը դիմեց նախկին իշխանություններին. «Եթե ուզում ենք, որ այս իշխանությունը փոխվի, պետք է կարեւոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը երկու սեգմենտից է բաղկացած՝ 15 տոկոսը իշխանության ջատագովն է, մնացածը նախկին իշխանության անտի-ձայներն են, որ ընտրում են Փաշինյանին, ինչ է՝ նրանք չգան: Ես պաշտոնական առաջարկ եմ անում նախկին իշխանություններին՝ մի կողմ քաշվեք եւ մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ չքաշվեցիք՝ ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով: Եկել ասում է՝ քառահարկ տուն է կառուցել գեներալը:
Ա՛յ ախպեր ջան, երեք տարի է՝ դուք եք, բռնեիք՝ դատեիք, քառահարկ տունը վերցնեիք: Դասականի ասած՝ չագուչն էլ էր ձերը, մեխն էլ: Երկրի ներում գոռգոռացող, երկրից դուրս արտաքին քաղաքականութան դաշտում կուչ եկած, սա՛ եք դուք»:
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4683 դիտում
10:10 13-05-2016
Տեղեկանք կներկայացնե՞ք, թե ինչ փողով եք կառուցում ճոխ դղյակները, օֆշորում ինչքան փող ունեք. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
967 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար