17791 դիտում
11:25 13-05-2016
Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանալու է. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ այսօրվանից սկսած մեր երկիր ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ:
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի կիրակի օրը, լեռնային մարզրերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում՝ +26...+29, հովտային գոտում՝ +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում:
Չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը, անկայուն եղանակային ռեժիմը առաջիկա 5 օրերին հանրապետությունում պահպանվելու է: Հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում, այդ թվում և Երևանում, երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն՝ Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում՝ ոչ:
Սպասվող անձրևները միայն դրական ազդեցություն են թողնում բոլոր առումներով, այն տարիներին, երբ մայիսից նկատվում է անձրևների դադար, առաջանում է չվոռոգվող հողատարծքների և արոտավայրերի չորացում, որը ցանկալի երևույթ չէ:
Նմանատիպ նյութեր
4259 դիտում
17:08 23-03-2017
Գարունը բուռն կերպով վերադառնում է. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան
3241 դիտում
23:43 29-07-2020
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում. Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +36 աստիճանը․ Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»