211652_close_icon
views-count4247 դիտում article-date 17:08 23-03-2017

Գարունը բուռն կերպով վերադառնում է. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր