2186 դիտում
18:37 13-05-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի "Մուրացան" հիվանդանոցային համալիր՝ տեղում ծանոթանալու բժշկական կրթական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
Նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ու կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի ուղեկցությամբ շրջել է կլինիկայի տարբեր բաժանմունքներում և հիվանդանոցային լսարաններում: Նախարարին ներկայացվել են վերջին տարիներին "Մուրացան" հիվանդանոցում ԵՊԲՀ-ի կողմից կատարված աշխատանքները՝ մասնավորապես հիվանդանոցային համալիրում տեղակայված 4 ամբիոնները և ժամանակակից մանկաբուժության համար ստեղծված բազմապրոֆիլ ծառայությունները: Համալսարանական հիվանդանոցն ունի 230 մահճակալ և նախորդ տարվա ընթացքում սպասարկել է ավելի քան 22 հազար մանկահասակ երեխա:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին զեկուցվել է, որ օրական միջին հաշվով հիվանդանոցում մշտական դասընթացներ են անցնում շուրջ 128 օրդինատորներ և 1000 ուսանողներ, ովքեր առանձին դեպքերում պրակտիկ աշխատանքը համատեղում են ուսումնառության հետ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ բարձրագույն կրթության հիմնական խնդիրներից մեկը ուսումնական ժամանակակից բազաների ստեղծումն է, որը բժշկական կրթության պարագայում առանձնակի նշանակություն ունի."Մեզ անհրաժեշտ են ուսումնական այնպիսի բազաներ ստեղծել, որտեղ կմատուցվեն և՛ աշխատանքային ծառայություններ, և՛ միաժամանակ ուսանողը հնարավորություն կունենա կրթություն ստանալ և մասնագետ դառնալ: Բժշկական համալսարանն այս իմաստով բավականին ապահովված բուհերից է, որն ունի ոչ միայն համապատասխան ամբիոններ տարբեր հիվանդանոցներում, այլ նաև իր համակարգում ունի գործող կլինիկաներ>>,- իր խոսքում նշել է Լ. Մկրտչյանը և հավելել, որ ԵՊԲՀ կլինիկաներն այսօր համարվում են բարձրակարգ հիվանդանոցներ, որտեղ կրթությունն ու առողջապահական ծառայությունները հաջողությամբ համակցվում են:
Նախարարի խոսքով՝ համալսարանական հիվանդանոցների գործունեությունը նաև լավ հնավորություն է, որպեսզի հանրությունը բժշկական կրթության որակի մասին կարողանա իրական պատկերացում կազմել: Լևոն Մկրտչյանը ընդգծել է, որ ԿԳ նախարարությունը կարևորում է ուսումնական բազաների ստեղծումը՝ բոլոր մասնագիտությունների գծով, ընդ որում փորձ է արվում խնդրին ցուցաբերել համալիր մոտեցում՝ սկսած բուհերին կից հենակետային ավագ դպրոցների ստեղծումից, մինչև բուհական լաբորատորիաներ և ուսումնական արտադրամասեր:
Այցի ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է հիվանդանոցում դասընթացներ անցնող ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են բուհական ոլորտի տարբեր խնդիրների:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
19:07 28-12-2015
Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
2047 դիտում
23:28 27-03-2019
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնել են Մեծ պահքի կեսը՝ Միջինքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ