2047 դիտում
23:28 27-03-2019
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնել են Մեծ պահքի կեսը՝ Միջինքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր նշվեց Միջինքը(Մեծ պահքի կեսը): Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ: Հյուրերը բուժվող երեխաների համար բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց:
Հիվանդանոցում երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում՝ ծաղրածուի և հեքիաթի հերոսների մասնակցությամբ: Քահանաներն ու հիվանդանոցի տնօրինությունը վաղուց էին պլանավորել այս այցելությունը: Որոշել էին ուրախացնել երեխաներին՝ օգտագործելով առիթը, որ մարտի 27-ը Միջինք էր,և կիսվում էր Մեծ պահքը:
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի խոսքով՝ աշխարհում չկա մեկը, որ աղոթքի, օրհնության կարիք չունենա, բայց այս մանուկները, որոնք կյանքի պայքար են մղում, ավելի շատ ունեն այդ ամենի անհրաժեշտությունը:
Ավանդական դարձած միջոցառումն ամեն տարի անց է կացվում ուրախ մթնոլորում՝ մեծ թվով երեխաների մասնակցությամբ:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց՝ պետք էհավատալ, որ հիվանդություններն անպայման հաղթահարվելու են:
Երեխաները Տեր Հորը խոստացան, որ միշտ կհիշեն միջինքի խորհուրդը, Մեծ Պահքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
19:07 28-12-2015
Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
2183 դիտում
18:37 13-05-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր