211652_close_icon
views-count5595 դիտում article-date 11:34 14-05-2016

Տավուշում հակառակորդն անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը շփման գծի հրետակոծությունը և իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ադրբեջանական կողմը արհամարhում է խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և դիտավորյալ սրում է իրավիճակը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: [b]ՀՀ ՊՆ[/b]

Նմանատիպ նյութեր