211652_close_icon
views-count28694 դիտում article-date 11:40 14-05-2016

Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությունում ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտում հաղթող արցախցի մարզիկի հետ. տեսանյութ

Սկանդալային միջադեպ է գրանցվել Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ինչպես հայտնել է [url=https://artsakhpress.am/arm/news/44530/adrbejancinery-nerkhuzhel-en-ring-ev-pordzel-hashvehardar-tesnel-menamarty-haxtox-arcakhci-marziki-het-tesanyut.html]«Արցախպրեսը»`[/url] հղում անելով Ermenihaber.am-ին, հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում մրցակիցները նույնպես եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում, երբ արդեն ակնհայտ է եղել արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են մեր հավաքականի անդամաների վրա: Տպավորություն է եղել, որ այս ամենը նախապես ծրագրված է եղել, ու դրա համար են ազերիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: Իսկ այս միջադեպի ամենաուշագրավ փաստն այն է, որ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր