211652_close_icon
views-count6714 դիտում article-date 23:51 14-05-2016

Նավթը հիշատակել են որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում

Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Անանիա «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն: Նավթի մասին հիշատակել են Մերձավոր և Միջին Արևելքում XV և XVII դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում: Ֆրանսիայում ապրող հույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը 1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է: 1763 թվականին Մ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից: Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը:

Նմանատիպ նյութեր