211652_close_icon
views-count40050 դիտում article-date 17:26 16-05-2016

Սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը կամավորականների հետ մեկ շաբաթ է` գտնվում է առաջնագծում

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 շաբաթից ավելի է` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծում է գտնվում սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սիրված երգիչը 1 օր մնացել է Ստեփանակերտի հայտնի Ցորի զորամասում, որտեղից էլ ինչպես նրա սիրված երգում է` «Պստիկ պապան գնաց բանակ, հետը տարավ մի սուր դանակ», սակայն այս անգամ Ռ. Ամյանը առաջնագիծ է գնացել կամավորականների հետ, ոչ թե դանակ -մկրատով, այլ այնպիսի զինատեսակներով, որով հնարավոր է խոցել, կամ ինչպես արցախցիներն են ասում` «ցխել» նենգ թշնամուն: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ սիրված երգիչը փորձել է իր` առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունները թաքցնել հանրությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր