11131 դիտում
14:50 17-05-2016
Ալիևը հավաստիացրել է, թե ոչ ինքը՝ անձամբ, ոչ էլ իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողությունների գնով հասնել «ինչ-որ մի խնդրի լուծման». Սերժ Սարգսյան
Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, թե ինքն անձամբ ու իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողությունների գնով հասնել խնդրի լուծման: Այս մասին ՀՀ նախագահը հայտարերց մի խումբ լրագրողներին տված հարցազրույցում և ավելացրեց. «Շատ լավ հասկանում եք իմ արձագանքը, որը հետևյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում»:
Իսկ թե ինչու, ապա, ըստ Սերժ Սարգսյանի, խոստումները՝ խոստումներ, բայց արդեն որերորդ տարին է` պայմանավորվածությունները չեն պահպանվում: Ամեն դեպքում ՀՀ նախագահը ասաց, որ իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու՝ կապրենք, կտեսնենք:
Սերժ Սարգսյանմ, ընդհանուր առմամբ, բավարարված է հանդիպման արդյունքներով: Խոսելով Վիեննա գնալիս պաշտոնական Երևանի խնդրի մասին` ՀՀ նախագահը նշեց, որ մեր նպատակն էր պարզել, թե արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի և այլ ելք չկա, քան պատերազմելը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, որ տեսել է պատերազմ, լավ գիտի` ինչ բան է պատերազմը և չէր ցանկանա, որ ուրիշներն էլ տեսնեին: Ըստ նրա՝միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, այն է, երբ դու պարտադրված ես. դու պե՛տք է քո հողը պաշտպանես:
Նաև Սերժ Սարգսյանը խոսեց այն մասին, որ որևէ պարագայում արդարացված չի համարում մեր լավագույն տղաների` հանուն հայրենիքի զոհվելը և կարծում է, որ խնդրի խաղաղ կարգավորումը կբերի նրան, որ այդ տղաները հանուն հայրենիքի ապրեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1354 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
952 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար