20303 դիտում
10:15 19-05-2016
Հայկական կողմը լազերային կուրացման սարք է ստեղծել. ինչպես է այն աշխատում. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սայադյանի հետ:
[b]- Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:[/b]
Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ:
Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարևորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:
Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաև հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է:
[b]- Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը:[/b]
Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաև հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչեւ տեսողության ամբողջական կորուստ պատճառել:
[b]- Ինչպե՞ս է սարքը ոչնչացնում հակառակորդի էլեկտրոնային տեսախցիկներն ու ջերմազգայուն սարքերը:[/b]
Ցանկացած տեսախցիկ, ջերմատեսիլ սարք իր օպտիկական լինզաների հետևում ունի հատուկ մատրիցա, որից գալիս է անդրադարձում: Դա բավական է այդ սարքերը հայտնաբերելու համար: Մեր սարքը այդ մատրիցան ամբողջությամբ այրում է, ու այն վերականգնել հնարավոր չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
13:25 03-11-2014
Չինաստանը մարտական լազերային համակարգ է ստեղծել
2477 դիտում
09:35 22-11-2014
Գերմանացի գյուտարարը ստեղծել է Ջեյմս Բոնդի ոճով լազերային ժամացույց. տեսանյութ
1887 դիտում
13:50 19-01-2015
Թուրքիան պատրաստվում է լազերային զենք ստեղծել
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»