211652_close_icon
views-count4640 դիտում article-date 14:05 19-05-2016

«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը հյուրընկալվել է ՋՏՊԿ-ում

«Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) ՀՀ ֆինանսների նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է վարկային ծրագրերի գնահատման առաքելություն՝ բյուջետային վարկերի ֆինանսական վիճակի վերլուծության, վարկերի վերադարձելիությունն գործող մեխանիզմների բացահայտման նպատակով: Առաքելությունը, հանձին առաքելության ղեկավար Ջեյսոն Հարիսի, առաքելության անդամ Մեթյու Քուիլինանի և ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վ. Ջանվելյանի, մայիսի 18-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման օրակարգում ներառված էին 2 առանցքային հարցեր. 1. Ջրային ոլորտի կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերը և վարկավորման գործընթացները, 2. Ջրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերլուծության համակարգը: Հանդիպման կողմերը քննարկումները նախ ծավալեցին խմելու ջրի և ոռոգման համակարգի քաղաքականության զարգացման գործողություններով (DPO) որդեգրված բարեփոխումների շրջանակներում՝ բացահայտելով ջրային ոլորտի առաջիկա զարգացումներն ու ուղղությունները: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ԱՄՀ-ի ուշադրությունը հրավիրեց խմելու ջրի 2-րդ սերնդի բարեփոխումների առանցքային խնդիրների վրա, որոնք ամրագրված են առաջիկայում կայանալիք մեկ վարձակալի ընտրության, այդ ոլորտում որդեգրված քաղաքականության սոցիալական ուղղվածության, համակարգի զարգացմանը միտված գործողություններով: Ոռոգման ոլորտի ներդրումների քաղաքականության ուղղվածությունը նույնպես հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն: Առաջնային խնդիրներից է մեխանիկական ջրամատակարարման ծավալների էական կրճատումն ու անցումը ինքնահոս ջրամատակարարման, որը էական ազդեցություն կունենա ոռոգման ջրի սակագնի ձևավորման վրա: Պետք է աստիճանաբար իրականացնել ջրամատակարար ընկերությունների՝ ինքանաֆինանսավորման և ինքնածախսածածկմամ անցնելու գործողություններ, ջրամբարաշինության, մոտեցնող և երկրորդային ջրանցքների կառուցման միջոցով ապահովել հուսալի ու մատչելի ջրամատակարարում: Պատվիրակության հետաքրքրության ոլորտում էին նաև վարկային ծրագրերի արդյունքների արդյունավետ գնահատման, ռիսկերի բացահայտման, ֆինասական մոնիտորինգի, վարկերի վերադարձելիության հուսալի մեխանիզմների հետ կապված հարցերը:

Նմանատիպ նյութեր