211652_close_icon
views-count6077 դիտում article-date 14:20 19-05-2016

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ինգոլշտատի Վրացական կամերային նվագախումբը

Մայիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը (Georgian Chamber Orchestra Ingolstadt)։ Ծրագրում հնչել են Դարիուս Միլհաուդի, Ֆրանցիս Պուլենկի և Իգոր Լոբոդայի ստեղծագործությունները։ Համերգին որպես մենակատար հանդես են եկել թավջութակահար Միքայել Հախնազարյանը, դաշնակահարներ Վարդուհի Երիցյանը և Վարդան Մամիկոնյանը։ Նշենք, որ Վրացական կամերային նվագախումբը հիմնադրվել է 1964թ. Թբիլիսիում՝ որպես Վրաստանի պետական կամերային նվագախումբ: Նվագախումբը 1990-ին տեղափոխվել է Գերմանիա և շարունակել գործունեությունն Ինգոլշտատ քաղաքում:

Նմանատիպ նյութեր