211652_close_icon
views-count3074 դիտում article-date 15:47 29-09-2016

Սերգեյ Սմբատյանը Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։ Երեկոն նվիրված էր ԱՊՀ 25-ամյակին, ինչպես նաև՝ Ռուսաստանի օրվան։ Տոնական համերգը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է խորհրդային սիրված ֆիլմերի մեղեդիներ։ Տոնական համերգի ծրագրում հնչել են Դունաևսկու, Դոբրոնրավովի, Համզատովի, Պախմուտովայի և այլ կոմպոզիտորների գործեր։ Համերգի ընթացքում հանդես է եկել նաև օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր