211652_close_icon
views-count2000 դիտում article-date 15:30 19-05-2016

Կառավարությունը, փուլային եղանակով 797 ծառայողական մեքենա է կրճատելու

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պետական ապաատի ծախսեր օպտիմալացման շրջանակում և նախատեսում է փուլային եղանակով կրճատել 797 մեքենա: Սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու կառավարության առընթեր մարմիններին, բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի աշխատանքներն ընթանում են ինտենսիվորեն: «Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին»,-նշեց Դավիթ Հարությունյանն ու ավելացրեց, որ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Բացի այդ, այս մարմիններին պաշտոնական կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի, թե ում է մեքենան սպասարկում, դրա մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Հաջորդ քայլը լինելու է միջծրագրային, միջեռամսյակային, միջհոդվածային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները: Կոնկրետ Առողջապահությունից կրճատվելու է մոտ 70-74 մեքենա, ինչի մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա լրացմամբ` հնարավոր է, որ տարբեր առողջապահական կառույցների միավորում լինի:

Նմանատիպ նյութեր