211652_close_icon
views-count1213 դիտում article-date 12:45 19-12-2024

Ծառայողական մեքենաները կրճատելու որոշումն ուժի մեջ է. չենթարկվելու դեպքում սուբվենցիոն ծրագրերը կսահմանափակվեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստում հայտարարել է, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը, և այն համայնքապետերը, որոնք չգնան այդ ճանապարհով, իրենց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։

«Ուղերձները պետք է հստակ տալ, մասնավորապես ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ։ Եւ սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի առանց բացառության:

Իհարկե, այն համայնքները, որտեղ չեն ուզենա այդ սկզբունքը կիրառել,  համապատասխան հետևանքներ կլինեն, այսինքն՝ ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը՝ ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն:

Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը ճիշտ ճանապարհով կգնա, և շնորհակալ կլինեմ դրա համար»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր