211652_close_icon
views-count6349 դիտում article-date 19:23 19-05-2016

Դիլիջան քաղաքում վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում: Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31-ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Նկատի ունենալով, որ «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին (հայտնաբերված խախտումները վերացվել են, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության), վերը նշված որոշմամբ սահմանված կասեցումը Ծառայության պետի որոշմամբ վերացվել է:

Նմանատիպ նյութեր