3849 դիտում
09:37 20-05-2016
Ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին են ծառայում, այլ նրանց երեխաներին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին, որ 797 ծառայողական մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին, ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։
Վարչապետի հայտարարությունից 1 ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում, այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ մի քանի րոպե կանգնելով՝ ականատես եղանք, թե քանի պետական պետհամարանիշներով, որոնց թվում էին նաև ուժային կառույցներին սպասարկող, ավտոմեքենաներ են մոտենում երեխաներին՝ դպրոցից տուն տանելու համար։ Ինչպես հայտնի է, այս դպրոցում շատ են մեծահարուստների և բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները։ Երեխաների դեմ ոչինչ չունենք, պարզապես նրանց՝ հարմարավետ պայմաններով տուն հասնելը ոչ թե պետության հաշվին պետք է լինի, այլ ծնողների գրպանի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8662 դիտում
13:23 28-03-2015
Օրվա կադր. հայ ոստիկանն ամենուր ծառայում է օրենքին, ծառայում է ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1250 դիտում
09:35 13-08-2014
Մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին խիստ տույժեր են սպառնում․ Առավոտ
35470 դիտում
21:10 07-08-2018
Չփորձարկենք մեր երեխաներին` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը. Աննա Հակոբյան
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ