211652_close_icon
views-count9366 դիտում article-date 23:07 07-05-2017

Ֆրանսիայի ընտություններում հաղթել է Մակրոնը. Մարին լը Պենը ընդունել է պարտությունը

Էքզիթ-փոլի տվյալներով Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում Էմանուել Մակրոնը: Ըստ այդմ՝ 39-ամյա քաղաքական գործիչը ստացել է քվեների 65,1%-ը: Այս մասին հայտնում է DW.com-ը, հղում անելով France 2 հեռուստաալիքին: Այդ տեղեկության համաձայն՝ Մարին լը Պենին քվերակել են ընտրողների 34,9 տոկոսը: «Բացվում է մեր պատմության նոր էջը՝ կրկին հայտնված հույսի և վստահության էջը»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը էքզիթ-փոլի արդյունքները հայտնելուց հետո: Փարիզի Լուվրի հրապարակում այս պահին Մակրոնի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել և տոնում են իրենց հաղթանակը: Մարին լը Պենը ընդունել է պարտությունը և հեռախոսով արդեն շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Ազգային ճակատը» այսպիսով դառնում է Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը: Մարին լը Պենը այս ընտրություննեում «Ազգային ճակատի» արդյունքը համարել է պատմական ձեռքբերում և հայտարարել, որ վճռականորեն մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նշենք, որ Մակրոնի գլխավորած քաղաքական ուժը Ֆրանսիայի ներկա խորհրդարանում ոչ մի պատգամավոր չունի: Մակրոնին արդեն շնորհավորել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը և Գերմանիայի կանցլերը Անգել Մերկելը: Մակրոնին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նմանատիպ նյութեր