211652_close_icon
views-count1218 դիտում article-date 17:32 20-05-2016

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի խորհրդարանների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի և Սենատի նախագահներին ուղղված ցավակցական ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող օդանավի աղետալի կործանման մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Դժվարին այս պահին ցանկանում եմ նաեւ մեր զորակցությունն ու համերաշխությունը հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր