211652_close_icon
views-count14366 դիտում article-date 21:41 20-05-2016

ԱԻ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը

Այսօր` մայիսի 20-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով Արթուր Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Կարապետյանը նախկինում աշխատել է Բավրայի մաքսատան պետ:

Նմանատիպ նյութեր