211652_close_icon

Գառնին եռում է․ այնտեղ ժամանած վարչապետը հայտնեց, որ վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են

views-count4483 դիտում article-date 17:45 21-05-2016
Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են: Այս մասին գառնեցիներին հայտնեց իրենց պահանջով այնտեղ ժամանած վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա անգամ գառնեցիիներին խնդրեց թույլ տալ, որ զբոսաշրջիկների համար ճանապարհ բացեն՝ ասելով. «Գոնե տուրիստներին թողեք գնան… Մենք հասկանում ենք, տեսնում ենք մեր սխալը, եթե ծրագրերում սխալներ են լինում, թերություններ, բայց փողոց փակելը ոչ մի բան չի փոխում»: Հիշեցնենք, որ գառնեցիները բողոքում են, որ Ազատ գետի ջրերը կառավարության ծրագրով տեղափոխում են Արարատյան դաշտ՝ որոշ պաշտոնյաների հողամասերը ջրելու համար: Խոսքն Արարատի մարզի 12 գյուղերի մասին է: Նշենք, որ գառնեցիները եկել էին «Ազատություն՝ Ազատ գետին », «Դուրս բերեք շինարարական տեխնիկան Ազատի կիրճից«, և այլ պաստառներով։ Գյուղացիներն էլ ասացին, որ մինչև իրենց աչքով չտեսնեն՝ ինչպես է դուրս բերվում տեխնիկան, չեն գնա: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նմանատիպ նյութեր