56717 դիտում
22:10 20-04-2017
Էջմիածին քաղաքում «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության գործունեության շնորհիվ մշակութային կյանքն այնտեղ եռում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]«Հայ Միասնության Խաչ»[/b]
Բարի գալուստ «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն:
ՀՄԽ-ն իր գործունեությունը սկսել է 1987թ., իսկ 1991թ.-ին ՀՄԽ-ն պաշտոնապես՝դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը: Փողոցը, որտեղ գտնվում է ՀՄԽ-ն, Էջմիածին քաղաքի ամենահին փողոցներից մեկն է. այն հնում կոչվել է Իգդիրաշոշ, քանի որ այս ճանապարհով են գնացել Իգդիր քաղաք:
Բնակիչներն այն անվանում են Բալենիների փողոց: Քանի որ նրանք հավատում են, որ բալենին հաջողություն է բերում,բոլոր տների դիմաց տնկվել են բալենիներ: Փողոցը կոչվում է նաև Ուխտավորի ճանապարհ, քանի որ սկսվում է Մայր Տաճարից և հասնում մինչև Խոր Վիրապ: Պատին փորագրած խաչերը խորհրդանշում են ուխտավորի ճանապարհը և փորագրված են՝ անցորդների սրտում հավատք արթնացնելու համար:
[b]ՀՄԽ-ի ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ[/b]
Հայ Միասնության Խաչը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալ չհետապնդող բարեգործական, մշակութային, հասարակական կազմակերպություն է: Դեռևս 1987-ին գաղափարակիցներից կազմված մի խումբ սկսեց փոքր նախաձեռնություններով հանդես գալ հասարակական կյանքում՝ հոգատարություն և աջակցություն ցուցաբերելով բազմաթիվ ծնողազուրկ երեխաների:
1991-ին ՀՄԽ-ն գրանցվեց պաշտոնապես` դառնալով նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:
ՀՄԽ-ն մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման ևկայացման գործում, իր գործունեության ընթացքում իրականացրել և իրականացնում է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական, իրազեկման ծրագրեր, որոնք ուղղված են շահառուների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը, այդ գործընթացին մասնակից դաձնելով նաև երեխաների ընտանիքներին և համայնքի անդամներին, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
2003 թվականից ՀՄԽ-ն որդեգրել է կրթություն արվեստի միջոցով մեթոդը և նախատեսում է շարունակել այս մեթոդի կիրառումը` կատարելագործելով և ընդլայնելով գործունեության շրջանակները: Կարևորելով երեխայի անհատականության դրսևորման և զարգացման գործընթացը, ՀՄԽ-ն իր սանին ցանկանում է տեսնել ոչ միայն արվեստի կամ արհեստի մեջ մասնագիտացած, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, պատասխանատու և իրազեկ քաղաքացի:
[b]ՀՄԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆԸ[/b]
Ազգային և համամարդկային արժեքներ կրող, պաշտպանված, կիրթ և բարեկեցիկ հասարակություն:
Հայրենիքի և սփյուռքի բազմաշերտ սերտ համագործակցություն:
[b]ՀՄԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ[/b]
Աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին:
Նպաստել հայրենիքի և սփյուռքի գործուն կապի ամրապնդմանը:
[b]ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ[/b]
Արթնացիր ժպիտով,
Քայլիր ճախրելով,
Նկատիր կողքինիդ,
Խոսիր անկեղծ,
Լսիր համբերատար,
Օգնիր անշահախնդիր,
Սիրիր ջերմորեն,
Նվիրվիր անմնացորդ,
Գոհացիր քեզ տրվածով,
Հիացիր բնությամբ
Զարմացիր մանկան պես,
Պարգևիր ուրախություն,
Հիշիր արմատներդ,
Մի մոռացիր Աստծուդ,
Բաց հոգուդ դռները,
Ձեռքդ մեկնիր ինձ,
Եղիր իմ բարեկամը...
ՀՄԽ-ի ԼՈԳՈՆ
Կռունկները խորհրդանշում են աշխարհասփյուռ հայերին, որոնց հայացքները ուղղված է կենտրոն՝ Հայաստան: Մենք հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի:
[b]Մաչանենց Թատրոն[/b]
«Մաչանենց» թատրոնը հիմադրվել է 1989 թվականին Բաբախանյան (Մաչանենց) եղբայրների կողմից։ Շենքը 103 տարեկան է և որպես հնություն գրանցված է հուշարձանների պաշտպանության կոմիտեի կողմից: Թատրոնն ունի մանկապատանեկան և երիտասարդական խմբեր: Բեմադրվում են կատակերգություններ, դրամաներ ինչպես նաև տիկնիկային ևինտերակտիվ ներկայացուներ: Բազմաթիվ ներկայացումներ է խաղացել արտերկրում և Հայաստանի տարբեր մարզերում։ Խաղացել է բարեգործական ներկայացումներ մանկատներում, զորամասերում, ծերանոցներում և սահմանամերձ գյուղերում։ Թատրոնը 2015 թ.- ին մասնակցել է«Թատրոն X» թատերական փառատոնին, ստացել Հատուկ Դիպլոմ՝«Թատրոնի ստեղծում» անվանակարգում ։ Արտ ֆեստ փառատոնում (2015) ստացել է հատուկ մրցանակ՝ Արմավիրի մարզում մշակութային կյանքը զարգացնելու համար։ Մաչանենց Թատրոնը մասնակցել է «Նռան հատիկ» փառատոնին, «Լոռվա Թատերական» փառատոնին, որտեղ թատրոնի դերասանուհի Նարինե Թահմազյանը ստացել է «Լավագույն կին դերասանուհի» մրցանակը: Թատրոնն ունի մշտական ազդագիր և խորհրդանիշ արձան՝ «Իմ տխուր և ուրախ կոշիկները» (հեղինակ Գրիգոր Մաչանենց), որոնք տեղադրված են ք. Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի արևելյան հատվածում:
[b]Սիմպոզիում- խաչքարեր[/b]
<<Հայ Միասնության Խաչ>> ԲՄՀԿ-ն կազմակերպվում է ամենամյա «Մաչանենց» Միջազգային Արվեստի սիմպոզիումը, որը միավորում է արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ ներկայացված են , խաչքարերի նմուշներ (9-րդ դարից սկսած): Խաչքարերը պատրաստվել են 2016 թվականին սիմպոզիումի 6 օրերի ընթացքում: Այս տարի սիմպոզիումը կրում է «Վրձնահարված Նոյի երկրում» խորագիրը և տեղի կունենա Մայիսի 15-22-ը: Այս տարի սիմպոզիումին մասնակցում են 59 արվեստագետ արտերկրից և Հայաստանից:
Մաչանենց Թանգարան
Թանգարանը կոչվում է Մաչանենց, Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի տոհմանունով: Այստեղ կարող եք տեսնել հայկական կենցաղավարման իրեր տարբեր ժամանակաշրջաններից:
[b]
2-րդ հարկում գտնվում է «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոն»-ը[/b]
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն՝ հաշվի առնելով կատարված ուսումնասիրությունները և ելնելով Արմավիրի մարզում երիտասարդների և երեխաների արդիական կրթություն ստանալու պահանջարկից, Էջմիածին քաղաքում հիմնել է «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոն»
Այժմ կենտրոնն ունի 135 սան:
[b]Կենտրոնի նպատակն է`[/b]
• Մարզերում ՏՏ ոլորտի ակտիվացում
• Տնտեսության մեջ ինովացիաների խթանում
• Ստեղծարար մտածելակերպի խրախուսում և աջակցում
• Փորձառության ձեռք բերման հնարավորություն
• Գործատու մասնագետ կապի ստեղծման նպաստում
ԻԷՄԿ-ն իր գործունեությունը ծավալելու է հետևյալ ուղղություններով՝
• Դասընթացներ և հավաստագրում
• Աշխատանքային լաբորատորիաներ (ինժեներություն, ռոբոտաշինություն)
• Մեդիա կենտրոն
• Համատեղ աշխատանքային տարածքի տրամադրում
• Մենթորի խորհրդատվություն
Մանկական պատկերասրահ
Մանկական պատկերասրահում ցուցադրված են կավագործության և նկարչության դպրոցի սաների աշխատանքներ (4-16 տարեկան երեխաներ):
[b]Գրիգոր Մաչանենցի պատկերասրահ[/b]
Այստեղ է գտնվում Գրիգոր Մաչանենցի պատկերասրահը. Ցուցադրված են նրա կոլաժները, գեղանկարները և հեղինակային 4 գրքերը: Կառույցի Ճարտարապետությունը Վան քաղաքի ճարտարապետական օրինակներից է: Այստեղից երևում է 3 պատմական գմբեթներ՝ Մայր աթոռի գմբեթը, Գևորգյան ճեմարանի գմբեթը, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու գմբեթը:
2003 թվականին այստեղ կառուցվեց Վանա Լճի մանրակերտը:
[b]Արվեստաց դպրոց (դպրոց անիվների վրա)[/b]
Բարի գալուստ արվեստաց դպրոց: Այն կոչվում է դպրոց անիվների վրա: Արվեստաց դպրոցն ունի շուրջ 300 սան, ովքեր ստեղծագործում են սիրո և ջերմության մթնոլորտում: Այստեղ սովորում են երեխաներ անապահով ընտանիքներից, ծնողազուրկ երեխաներ, ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:
Արվեստաց Դպրոցում գործում են՝
Կարպետագործության,
գորգագործություն,
կար ու ձևի,
կավագործության արհեստանոցներ,
նկարչության արվեստանոց:
ՀՄԽ-ն ունի Ազգային խոհանոցի դպրոց, այն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։
Մաչանենց Տուրիզմ և Արտ-ը սոցիալական ձեռնարկություն է, որը ստեղծվել է կազմակերպության ինքնաբավությունը ապահովելու համար:
Մաչանենց պատկերասրահ
Սա Մաչանենց միջազգային արվեստի պատկերասրահն է: Այս սրահում ներկայացված են 2 միջազգային Սիմպոզիումների ընթացքում նկարված նկարները:
Ընծա պատկերասրահ
Այս ցուցասրահում ներկայացված են գեղանկարիչ Ընծայի (Գևորգ Բաբախանյան) գեղանկարներն ու քանդակները:
Մեզ կարող եք գտնել նաև հետևյալ հղումներով՝
http://www.cau.am/
https://www.youtube.com/channel/UCoWbXHSf0mdm6XG5xI2ZThg
https://www.facebook.com/CAUNGO/
https://www.instagram.com/cau_ngo/
[b]ԿԱՊ[/b]
Հասցե՝ ՀՀ, ք․ Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ․ (+374 94) 94 92 64, (+374 94) 09 69 44
էլ․ հասցե՝ [email protected]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14649 դիտում
20:49 07-10-2017
Էջմիածնի օրվա տոնի շրջանակներում նշվեց Հայ միասնության խաչ կազմակերպության հիմնադրման 30-ամյակը
4342 դիտում
17:45 21-05-2016
Գառնին եռում է․ այնտեղ ժամանած վարչապետը հայտնեց, որ վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են