6078 դիտում
23:00 21-05-2016
«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» հայտի վերաբերյալ
Հաշվի առնելով օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկից լավաշը հանելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, ՀՀ մշակույթի նախարարությունն անհրաժեշտ է համարում կրկին տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» հայտը 2014 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և անփոփոխ կերպով գտնվում է այդ հեղինակավոր ցանկում:
Միաժամանակ հորդորում ենք, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար` օգտվել սկզբնաղբյուր հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջից:
Նմանատիպ նյութեր
2893 դիտում
15:41 02-07-2015
Խմելու ջրի սակագնի հայտի վերաբերյալ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հայտարարությունը
Այս բաժնից
1531 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա