211652_close_icon
views-count2095 դիտում article-date 12:45 22-05-2016

EgyptAir-ի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի 1 ամիս անց

EgyptAir ընկերությանը պատկանող A320 ուղևորատար օդանավի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը պարտրաստ կլինի 1 ամիս հետո, տեղեկացնում է Al-Ahram պարբերականը՝ հղում անելով ողբերգությունը ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի ղեկավար Այման Ալ-Մուքադդամին: Վերջինիս խոսքով՝ հրապարակվելքի զեկույցը պարունակելու է ավիավթարից հետո հավաքված ողջ տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է մայիսի 19-ի վաղ առավոտյան, երբ Փարիզից թռչում էր դեպի Կահիրե: Այն ռադարներից անհետացել է Միջերկրական ծովի վրայով թռչելու ժամանակ: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Նմանատիպ նյութեր