211652_close_icon
views-count3738 դիտում article-date 16:49 28-05-2016

EgyptAir-ի օդանավի կործանման պատճառ կարող էր դարձած լինել ծխի մասին կեղծ ազդանշանը. ԶԼՄ-ներ

EgyptAir-ի ուղևորատար օդանավը կարող էր կործանված լինել ծխի մասին կեղծ ազդանշանը ստանալուց հետո օդաչուների կատարած ոչ ճիշտ գործողությունների պատճառով, գրում է 10:24 AMhe Wall Street Journal-ը: Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ազդանշանը հավանաբար ստիպել է օդաչուներին կատարել ոչ անհրաժեշտ ու ռիսկային գործողություններ: Նրա խոսքով՝ ներկա պահին վարկածն այն մասին, թե օդաչուները կարող էին պատահաբար անջատած լինել օդանավի որոշ կարևոր հակամարգեր, հետաքննության հիմնական վարկածն է համարվում: Հիշեցնենք, որ օդանավն իրականացնում էր Փարիզ-Կահիրե չվերթը, երբ Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել է ռադարներից: Զոհվել են օդանավի 56 ուղևորներն ու անձնակազմի 10 անդամները:

Նմանատիպ նյութեր