211652_close_icon
views-count2500 դիտում article-date 09:38 16-01-2014

Հայաստանի արտագաղթի աղետալի թվերի մասին նոր զեկույցը շուտով կհրապարակվի. ՀԺ

«Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչև հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան և դրանք աղետալի են։ Հիշեցնենք, Միգրացիոն պետական ծառայությունն առա֊ ջարկելԷր բյուջեից գումար հատկացնել' ար­տագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: Սույն ուսումնասիրությունը գիտու­թյան պետական կոմիտեն պատվիրել Էր հայ-ռուսական սլավոնական համալսարա­նին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում արտագաղթի վերաբերյալ պատգամավորների հարցերին պատաս­խանելիս հայտարարել էր. որ ուսումնասի­րություն է իրականացվում՝ արտագաղթ երևույթի պատճառներն ավելի լավ հասկա­նալու, շարժառիթներն ավելի մանրակրկիտ հասկանալու համար՝ այն նպատակով, որ­պեսզի իրենց գործողությունները լինեն արդյունավետ: ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով ևս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 և ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր