211652_close_icon
views-count1854 դիտում article-date 13:27 23-05-2016

Եմենում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ. կան տասնյակ վիրավորներ

Եմենի մայրաքաղաք Ադենում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն: Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ Ադենի կետնտրոնում, որտեղ հավաքված են եղել Եմենի բանակի նորակոչիկները` պայթուցիկերով մեքենա է պայթել, իսկ 2-րդ ռումբը պայթեցվել է մայրաքաղաքի մյուս ծայրում` Ադենի ռազմական ճամբարներից մեկում: Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը շիա շարժման ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի բանակի զորքերի միջև:

Նմանատիպ նյութեր