211652_close_icon
views-count4140 դիտում article-date 22:00 09-06-2016

Իրաքում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ. կա ավելի քան 70 վիրավոր

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 22 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյուններից մեկը որոտացել է Ալ-Ջադիդ թաղամասում, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել և վիրավորվել 50-ը: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքից դեպի հյուսիս` Թաջի քաղաքում, որտեղ ահաբեկչությունից տուժել է առնվազն 20 մարդ: Կան զոհեր: Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում իր վրա դեռ չի ստանձնել:

Նմանատիպ նյութեր