41456 դիտում
16:42 24-05-2016
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի համար կարևորը սելֆին է. բնակչի հոգսերը մղվում են հետին պլան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 23-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով տուժել է նաև Երևանի բնակիչ Հրանտ Գզրարյանը:
Վերջինս իր Peugeot մակնիշի 28 ՕՕ 543 համարանիշի ավտոմեքենան կայանել էր Կոմիտաս 57 շենքի մոտ, թույլատրելի հատվածում, ինչից հետո ժամը 15:30-16:00-ի սահմաններում ականատես է եղել, թե ինչպես է դիմացի շենքի տանիքը առաջացած քամու հետևանքով պոկվել ու ընկել նախ շենքի, իսկ հետո իր ավտոմեքենայի վրա:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իսկ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն էլ ժամանելով՝ 1 րոպե լռությամբ «հարգել են պոկված տանիքի հիշատակը» ու ոչ մի օգնություն չառաջարկելով տուժած քաղաքացուն՝ հեռացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետարանի չինովնիկներն էլ դեպքի վայր են ժամանել միայն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հորդորով:
Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը: Արաբկիրի թաղապետարանը՝ թաղապետ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ, ջայլամի քաղաքականություն է վարում՝ հրաժարվելով ցանկացած օգնությունից: Քաղաքացու միակ հույսը Երևանի քաղաքապետարանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8468 դիտում
08:51 07-04-2018
Արևմուտքը փոխում է խաղի կանոնները. Արցախի հակամարտությունը հետին պլան է մղվում. «168 ժամ»