211652_close_icon
views-count2237 դիտում article-date 18:33 24-05-2016

Միրչա Լուչեսկուն գլխավորեց «Զենիթը»

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նոր գլխավոր մարզիչ նշանակվեց ռումինացի մասնագետ Միչա Լուչեսկուն: Վերջինս թիմը կղեկավարի 2 մրցաշրջան` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ ռուսական աղբյուրների, ռումինացին տարեկան կվաստակի 5 մլն եվրո: Հիշեցնենք, որ Լուչեսկուն «Զենիթ» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորում» 12 տարվա աշխատանքից հետո: Լուչեսկուն իր կարիերայի ընթացքում նվաճել է 32 տիտղոս, այդ թվում` չեմպիոնական տիտղոս երեք երկրում (Ռումինիայում, Թուրքիայում և Ուկրաինայում) և 2 եվրոպական տիտղոս` ՈւԵՖԱ-ի Գավաթն ու Սուպերգավաթը:

Նմանատիպ նյութեր