211652_close_icon
views-count3779 դիտում article-date 22:50 26-05-2016

Ճապոնացի նկարիչների պատմությունը, ովքեր ականատեսներն էին Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներին

Կուրացուցիչ կանաչագույն բռնկում, պայթյուն, գիտակցությունը ճնշված է, տաք քամու ալիք․․․ և հաջորդ վայրկյանին շուրջն ամեն ինչ այրվում էր․․․ փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք, կրակե օղակում մեռնում են ուշքի եկած և փրկվել ցանկացող մարդիկ․․․ մի ակնթարթ և մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արնագույն բշտիկները և ծվեն-ծվեն ցած են սահում մաշկի կտորները․․․ դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացրած ձեռքերը նրանք շարժվում են ամբոխով՝ օդը խլացնելով աղեկտուր ճիչերով։ Գետնին ընկած է նորածին երեխան, մայրը մեռել է, բայց ոչ ոք ուժ չունի օգնելու, բարձրացնելու։ Խլացած և այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում և կուրորեն դես ու դեն են խփվում՝ ելք փնտրելով։

Նմանատիպ նյութեր