1494 դիտում
10:00 26-05-2016
Հայաստանում գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում գիտական աստիճանները բաշխվում են շռայլորեն։ Դրանում, իհարկե, ոչ ոք թերևս կասկած չուներ, բայց թվերը շատ ավելի խոսուն են։ Ու դա, փաստորեն, այն պարագայում, երբ մեր երկրում գիտության ցածր մակարդակի մասին հաճախ է բարձրաձայնվում, հանրությանը չեն ներկայացվում որոշակի գիտական արդյունքներ, խոսվում է խղճուկ ֆինանսական հնարավորություններից։ Գիտնականները հաճախ դրանով պայմանավորում են գիտության զարգացման թերությունները, կառավարությունն էլ իր հերթին չի շտապում խնդիրների կապը այդ տեսանկյունից դիտարկել։ Բայց՝ առկա իրավիճակով հանդերձ, գիտնականների թիվն ավելանում ու ավելանում է։ Օրինակ, 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր է ստացել ընդհանուր առմամբ 103 մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը արագընթաց տեմպերով աճել է՝ չնայած համարվում է, որ խորհրդային գիտական ավանդույթներն այլ էին, ու ամեն հաջորդ տարին, որպես կանոն, նահանջ է նշանակել։ 1995 թվականին գիտության դոկտոր և թեկնածու են դարձել 152 մարդ, 1996-ին՝ 196, 1997-ին՝ 247 և այլն։
Արդեն օրինակ 2003 թվականին գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թիվը 421 է, 2004-ին՝ 481,2005-ին՝ 475։ 2009-ին հասել է 568-ի, 2010-ին՝ 539-ի, 2012-ին՝ եղել է 495, 2013-ին՝ 610, 2014-ին՝ 594, 2015-ին՝ 593։ Իսկ թե ինչ կփոխվի ընթացիկ տարում, ցույց կտա ժամանակը։ Հայտնի է, որ այս տարի կառավարության համապատասխան որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել գիտական աստիճանի շնորհման կարգում, ինչը ենթադրում էր որոշակի խստացումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
871 դիտում
18:21 03-07-2014
Երևանի մանկապարտեզներին նոր գույք է բաշխվում
897 դիտում
18:32 08-09-2014
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում բաշխվում են 2014-2015 ուստարվա դասագրքերը
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»