1246 դիտում
17:56 27-05-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Էկվադորի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, Ֆրանսիսկո Վելասկո Անդրադեին, Խուան Էդուարդո Մենեսես Դելգադոյին եւ Մեհմետ Դոգանին: Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել պատվիրակության անդամներին Էկվադորի ժողովրդին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ եւ խնդրել իր եւ ՀՀ ԱԺ-ի զորակցությունը հայտնել Էկվադորի ժողովրդին:
Ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի եւ Էկվադորի միջեւ կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խթանումը, այդ համատեքստում առանձնապես կարեւորել
միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը: Երկուստեք անհրաժեշտ է համարվել երկու խորհրդարաններում ձեւավորել պատգամավորական բարեկամական խմբեր:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ եւ հույս է հայտնել, որ տիկին Ալվարադոյի ղեկավարած պատվիրակության այցը նպաստավոր կլինի նաեւ հայ-էկվադորական համագործակցության ընդլայնման համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ցեղասպանությունների միջազգային դատապարտումը, ինչը, նրա գնահատմամբ՝ կարեւոր նախապայման է նման ծանրագույն ոճրագործությունների կրկնության կանխարգելման համար:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանին իր գործողություններում ակնհայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որը ոչ միայն հերքում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ, այլեւ այսօր էլ շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Ռոսանա Ալվարադոն իր եւ պատվիրակության անունից նշել է, որ խիստ տպավորված են
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից եւ որեւէ մեկը չի կարող անտարբեր մնալ տեսածի նկատմամբ: Ռոսանա Ալվարադոն կարեւորել է ցեղասպանությունների դատապարտումն ու անընդունելի համարել հատկապես ժխտողական քաղաքականությունը:
Տիկին Ալվարադոն, ինչպես նաեւ Էկվադորի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն իրենց խոսքում կարեւորել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ այն համարելով կարեւորագույն սկզբունք նաեւ Էկվադորի համար: Նա տեղեկացրել է, որ իրենք, որպես խորհրդարանականներ, կարտահայտեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
3920 դիտում
20:00 27-05-2016
Նախագահն ընդունել է Էկվադորի Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1020 դիտում
18:28 23-09-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Թուրքմենստանի խորհրդարանական պատվիրակությանը
1220 դիտում
17:21 14-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար