211652_close_icon

Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում

views-count2981 դիտում article-date 22:23 27-05-2016
Անանուխը հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։

Նմանատիպ նյութեր